Ինչ կապ ունի Սյունիքի փոխմարզպետը ոստիկանապետի հետ. Քաջարանի ծեծկռտուքի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սյունիքի մարզի Քաջարան և Կապան քաղաքներում տեղի ունեցած դեպքերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան,  դուք ի՞նչ կապ ունեք Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ: Սյունիքում տարածված լուրերի համաձայն՝ դուք այդ միջադեպի հետ կապ եք ունեցել, ուստի դրա համար Ձեզ էին պահանջում: Ի՞նչ կասեք այս մասին: Ըստ լուրերի՝ Քաջարանի քաղաքապետը չի ենթարկվում մարզպետարանին , եւ մարզպետարանը երկար ժամանակ ատամ ունի նրա վրա:

-Բացարձակ կապ չունեմ, ես միջադեպերի մասին տեղեկացել եմ մամուլից։ Քաջարանի համայնքապետի ու համայնքապետարանի հետ Սյունիքի մարզպետարանը միշտ ունեցել է գործընկերային ու բարիդրացիական հարաբերություն, ոչ մի լարվածություն երբեք չի եղել։

-Այդ դեպքում ինչո՞ւ էին պահանջում Ձեր հրաժարականը:

-Հարցի հասցեատերը ես չեմ, բայց կարծում եմ դրանով փորձում էին հարցին քաղաքական ենթատեքստ տալ։

-Քաջարանի քաղաքապետի հետ վստա՞հ եք, որ խնդիրներ չկան,ասում են, որ նա մարզպետարանին չի ենթակվում:

-Նման խնդիր երբեք չի եղել, առհասարակ մարզպետարանը բոլոր համայնքապետերի հետ ունի գործընկերային հարաբերություններ:

-Ի՞նչ փոխհարաբերությունների մեջ եք Սյունիքի մարզի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի հետ : Ըստ լուրերի՝ Դուք ոստիկանապետի հետ եք համագործակցել այս ծեծկռտուքի հարցում:

-Ես Պարոն Ազիզյանի հետ ծանոթացել եմ նշանակվելուց հետո, ու շփվել ենք ի պաշտոնե: Ո՛չ, ես ծեծկռտուքի մասին տեղեկացել եմ մամուլից։

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս