
Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման մեկ նոր դեպք, այս մասին հաղորդվում են վրացական լրատվամիջոցները:
Տեղեկացնենք, որ Վրաստանում կորոնավիրուսից հիվանդացածների թիվը 731: Իսկ ապաքինվածների թիվն աճել է 4-ով եւ հասել 526-ի: Մահացել է 12 մարդ:
Այս պահին կարանտինի մեջ է 3 076 մարդ, ստացիոնարներում բժիշկների հսկողության ներքո՝ 326 մարդ: