ՀԺ. Հովիկ Աբրահամյանն իրեն կարող է համարել ավազակապետության տերն ու տիրակալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը  գրում

է, որ առաջիկա երկու օրերին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն իրեն կարող

է համարել ավազակապետության տերն ու տիրակալը, քանի որ կոալիցիայի բարձրագույն ղեկավարությունից

միայն նա է, որ այդ օրերին տեղում է լինելու: ”Երեկ Ամերիկա մեկնած Սերժ

Սարգսյանի հետևից հանրապետությունը լքել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս

իր հերթին մեկնել է Ռումինիա: Սերժ Սարգսյանը Հայաստան պետք է վերադառնա ամսվա վերջին,

քանի որ նա սեպտեմբերի 27-ին ԱՄՆ-ից մեկնելու է Ֆրանսիա, այնտեղից էլ գնալու է Լեհաստան”: ”Սարգսյանների

հետևից սեպտեմբերի 25-ին արտերկիր կմեկնի նաև Հովիկ Աբրահամյանը` նա էլ գնալու է Գերմանիա

և կրկին մինչև եկող ամսվա սկիզբը հանրապետությունում չի լինելու: Եթե վարչապետը մինչև

այդ չհասցնի Հայաստան վերադառնալ, ապա կստեղծվի մի իրավիճակ, որ հանրապետությունը կմնա

առանց բարձրագույն ղեկավարության”,- հավելում

է թերթը:




Լրահոս