ArmLur.am-ի տեղեկություններով՝ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը հայտնաբերվել են կորոնավիրուսի դեպքեր: ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը: «Այս պահին ունենք հաստատված 15 դեպք, 9-ը՝ երեխաները, 6-ը աշխատակիցներ: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 46 մարդ՝ այս պահի դրությամբ: Բոլորի մոտ նորմալ վիճակ է, մեծ մասն ախտանիշեր ընդհանրապես չունեն, երկու հոգի ունի թույլ ջերմություն», – նշեց նա՝ հավելելով, որ որևէ մեկը դեռևս հոսպիտալացված չէ:
Մեր դիտարկմանը, իսկ որտեղից է կորոնավիրուսը ներթափանցել մանկատուն, նա նշեց. «Չենք կարող հստակ ասել, թե որտեղից է աղբյուրը, բայց առաջին ախտանշանները՝ ջերմություն 37.4 ի հայտ է եկել աշխատակցի մոտ: Ամսի 19-ից հաստատությունում փակ ռեժիմ է եղել, որևէ մեկը մուտք ու ելք չի ունեցել, երկու օր առաջ աշխատակցի մոտ ջերմություն է եղել, իրեն միանգամից մեկուսացրել են, ուղարկել տուն: Հաստատությունում այս պահին աշխատում են համաճարակաբաններ և բժիշկներ, նաև Բաբլոյանի կենտորնից հրավիրված, տարածքն ախտահանվել է առավոտյան»:
Նրա խոսքով՝ փետրվարի 27-ից կարանտին է հայտարարված եղել մանկատանը, սակայն աշխատակիցներից ոմանք մուտք ու ելք են ունեցել:
Նաիրա Հովհաննիսյան