Ինչ իրավիճակ է «Գառնիի առողջության կենտրոնում»․ մանրամասնում է կենտրոնի տնօրենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս պահին երեք բնակչի մոտ կորոնավիրուս հիվանդությունն առկա է, երեքն էլ մեկ ընտանիքից են, եւս 3 ընտանիք ինքնամեկուսացված է»։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Գառնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Քրիստինե Սարգսյանը։

«Դեպքերը դեռ այդքան շատ չեն, ինքնամեկուսացված են բոլոր կոնտակտավորներրը»,-ասաց նա։

Քրիստինե Սարգսյանի խոսքով՝ գյուղի առողջության կենտրոնում իրականացվում են բոլոր պատվաստումներն ու գործողությունները։

Նշենք, որ այսօր Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 452-ով՝ հասնելով 7113-ի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս