Դատախազի տարեկան հաղորդումը՝ խորհրդարանում. թեժ օրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղվանից մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է լինելու 26 հարց, այդ թվում՝ Կենտրոնական բանկի՝ 2019թ. գործունեությունը: Այս օրակարգն արդեն հաստատվեց երեկվա ԱԺ խորհրդի նիստում, որի ժամանակ հաստատվեց նաեւ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը:
Նկատենք, որ մայիսի 26-ից մեկնարկող նստաշրջանում նախագծեր ունի նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը բոյկոտում է նիստերը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից պարզել՝ կմասնակցեն նիստերին, թե ոչ, սակայն նա նշեց, թե նման որոշում չունեն»:

Իսկ արդեն հունիսի 2-ից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկելու են «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Այդ քննարկումները կշարունակվեն մինչեւ հունիսի 11-ը, որից հետո հաշվետվությունը կքննարկվի նաեւ հունիսի 16-ին մեկնարկելիք լիագումար նիստերում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հենց առաջին օրվա քննարկմանը կմասնակցի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն նա միայն բացման խոսքով հանդես կգա, որից հետո կսկսվեն բուն քննարկումները՝ ոլորտ առ ոլորտ: Հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակը՝ «Ժողովուրդ» օրաթերթը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից փորձեց պարզել՝ որեւէ փոփոխություն սպասվում է քննարկան ընթացակարգում, թե ոչ, սակայն Գալստյանը նշեց. «Այս պահին որեւէ փոփոխություն առկա չէ»:

Բացի Կենտրոնական բանկի հաղորդումից, այս լիագումար նիստում քննարկվելու է նաև Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գորունեության մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաև ՀՀ Դատախազության 2019 թվականի տարեկան հաղորդումը:

Ըստ այդմ, 2019թ. ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.850 դեպք (2018թ.՝ 24.678), որոնցից 14.961-ը (2018թ.՝ 13.067)՝ Երևան քաղաքում: Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 2172-ով կամ 8.8%-ով (2018թ.՝ 2266-ով կամ 11.2%-ով): Եթե 2018թ. առանձնապես ծանր հանցագործությունները ընդհանուր հանցագործությունների զանգվածում կազմել են 0.9%-ը, ապա 2019թ.՝ 1.1%-ը: Ծանր հանցագործությունները 2018թ. կազմել են ընդհանուր հանցագործությունների 14.7%-ը, իսկ 2019թ.՝ 16.7%-ը:

Ապօրինի հարստանալու (ՀՀ քր. օր 310.1-րդ հոդված) վերաբերյալ 2019թ. ընթացքում նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել: Հաշվետու ժամանակահատվածում նշված հանցագործության վերաբերյալ վարույթում քննվել է 4 քրեական գործ, որոնցից ավարտվել է ընդամենը 1-ը՝ քրեական գործով վարույթը կարճվել է արդարացնող հիմքով: 1 քրեական գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ 2 քրեական գործով նախաքննությունը փոխանցվել է 2020թ.: Քննված քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 6 անձ, որոնց մեղադրանք է առաջադրվել, նրանցից 1-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով, իսկ մնացած 5-ի վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը փոխանցվել է 2020թ.: Կաշառք ստանալու (ՀՀ քր. օր 311-րդ հոդված) վերաբերյալ նախապատրաստվել է 162 (2018թ․-147) նյութ, որից 133-ով (2018թ․-114) հարուցվել է քրեական գործ, 26-ով (2018թ․-21)՝ քրեական գործի հարուցումը մերժվել է արդարացման, 2-ով (2018թ․-2)՝ ոչ արդարացման հիմքերով: Հաշվետու ժամանակահատվածում նշված հանցագործության վերաբերյալ վարույթում քննվել է 256 (2018թ․-193) քրեական գործ, որից ավարտվել է 95 (2018թ․-67) քրեական գործի վարույթ, այդ թվում 55 (2018թ․-43) գործի վարույթ կարճվել է արդարացման, 3-ինը (2018թ․-4)՝ ոչ արդարացման հիմքերով, իսկ 37 (2018թ․-20) գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 13 (2018թ․-11) գործի վարույթ կասեցվել է, որից 11-ինը (2018թ․ -9)՝ անձը հայտնի չլինելու, 1-ինը (2018թ․ -2)՝ անձի հետախուզման մեջ գտնվելու, իսկ 1-ինը (2018թ․-0)՝ այլ հիմքերով: 21 (2018թ․-26) գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, 56 (2018թ․-25) գործ միացվել է, իսկ 71 (2018թ․-64) գործի նախաքննություն հաշվետու ժամանակաշրջանում մնացել է անավարտ: Հաշվետու ժամանակաշրջանում նշված հանցագործության վերաբերյալ քննված 256 (2018թ․-193) քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել 136 (2018թ․-87) անձ:

Քրեական հետապնդման ենթարկված 136 (2018թ․-87) անձանցից 34-ը (2018թ․-23) ձերբակալվել է, որից 14-ը (2018թ․-2) ազատվել է ձերբակալումից: 119-ի (2018թ․-81) վերաբերյալ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, 115 (2018թ․-67) անձի մեղադրանք է առաջադրվել: 33 (2018թ․ -28) անձի կալանավորման վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որոնցից 5-ը (2018թ․-1) մերժվել է, 28-ը (2018թ․ -27) բավարարվել է, 14 (2018թ․-9) անձի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է գրավ: 16 (2018թ․-10) մեղադրյալի պաշտոնավարում դադարեցվել է: 1 մեղադրյալ (2018թ․-3) ազատվել է կալանքից դատախազի կողմից։ 11 (2018թ․-3) անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման 1 (2018թ․-8) անձի՝ ոչ արդարացման հիմքերով:

Դատի է տրվել 52 (2018թ․-43) անձ, որից 12-ը (2018թ․-18) գտնվել է կալանքի տակ: Քրեական հետապնդման ենթարկված 72 (2018թ ․ -12) անձի վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը փոխանցվել է 2020թ., նշված անձանցից 6-ը (2018թ․-10) գտնվել են կալանքի տակ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս