
Այսօր ՀՀ վճռաբեկ դատարանը Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված և կալանավորված քաղաքական բանտարկյալ Մասիս Այվազյանի հետ կապված 2008 թվականի հունիսի 11-ի դատավճիռը բեկանել է և հայտարարել արդարացում։
Հիշեցնենք, որ 2008 թվականի հունիսի 11-ին դատավոր Երեմ Եսոյանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար եւ դատապարտվել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Դեկտեմբերին արդեն վճռաբեկ բողոք էր ներկայացրել Գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ գործի քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը անօրինական և չհիմնավորված է և խաթարում է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը բավարարեց Դատախազության բողոքը: