ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը հանկարծակի ստուգումներ է
իրականացրել մի շարք զորամասերում:
Ստուգվել են օրվա վերակարգերի կազմակերպումը, անցագրային խստացված ռեժիմի պահպանումը, տարածքների
և շինությունների սանիտարահիգիենիկ վիճակը: Աշխատանքային խումբը նաև հետևել է անվտանգության կանոնների
պահպանմանն ուղղված միջոցառումների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ: