Մայիսի 25-ից ՀՀ կրթության տեսչական մարմինը, ՀՀ պարետի մայիսի 14-ի N 74 որոշման համաձայն,
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության և վարչական շրջանների կրթության հարցերով
զբաղվող ստորաբաժանումների պատասխանատուների հետ համատեղ, վերահսկողություն
(մշտադիտարկում) է իրականացնում նախադպրոցական ուսումնական հաստատություններում։
ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները այցելել են Կենտրոն, Աջափնյակ, Ավան, Արաբկիր,
Դավթաշեն, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների 12 ՀՈԱԿ-ներ: Աջափնյակ վարչական
շրջանի թիվ 37 մանկապարտեզում մշտադիտարկում չի իրականացվել, քանի որ այն չի գործել:
Մայիսի 25-ի ժամը 12․00-ին ստացված տեղեկատվության համաձայն, Երևանի 12 նախադպրոցական
ուսումնական հաստատություններում իրականացված վերահսկողության (մշտադիտարկման) արդյունքում՝
ՀՀ պարետի 03.05.2020թ. «Անվտանգության կանոններ նախադպրոցական կրթության ոլորտի
կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման
նպատակով» 12-րդ հավելվածում ներառված կանոնների պահպանման խախտումներ չեն արձանագրվել: