Քաջարանի քաղաքապետը գնաց արձակուրդ. ինչ իրավիճակ է քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 24-ի վաղ առավոտից Սյունիքի մարզի Կապան քաղաքում լարված իրավիճակ էր: Չնայած արտակարգ դրությանը և հավաքներ անելու արգելքին,  բավական մեծ թվով մարդիկ էին հավաքվել ոստիկանության Կապանի բաժանմունքի մոտ։ Իսկ պատճառն էլ օրեր առաջ տեղի ունեցած խուզարկություններն ու դրա հետևանքով կատարված ձերբակալություններն էին:

ArmLur.am-ը ևս գրել էր, որ օրեր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել մի քանի համայնքապետերի բնակարաններում, այդ թվում Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի բնակարաններում: Երեկ ամբողջ օրը՝ մինչև ուշ գիշեր, քաջարանցիները հավաքված են եղել Ոստիկանության Կապանի բաժնի մոտ, մինչև ձերբակալված անձանց չտեղափոխեցին Երևան:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահին դեռ Կապանում և Քաջարանում շարունակում են մեծ թվով ոստիկաններ կենտրոնացած մնալ: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն արձակուրդ է գնացել: Դրա հետ մեկտեղ տեղեկացանք, որ Կապան-Քաջարան ճանապարհին ամբողջ ավտոմեքենաները կանգնեցնում են և ստուգում: Բացի այդ, ոստիկանություն Կապան և Քաջարան քաղաքներում ոստիկանական խմբերով շրջում են թաղամասերում, տեղեկանում իրավիճակին: Ընդ որում, ոստիկանների մեծ մասը բերված են Երևանից:

 




Լրահոս