
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. մայիսի 25-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 5 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 1գնաճ, 4 գնանկում:
⬆️Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է խնձոր 1կգ՝ 34 դրամ կամ 4.7% ապրանքատեսակի համար:
⬇️Միջին գնանկում արձանագրվել է վարունգ 1կգ՝ 33 դրամ կամ 11.7%, լոլիկ 1կգ՝ 67 դրամ կամ 8.9 %, ադամաթուզ 1կգ՝ 50 դրամ կամ 6.4%, շաքարավազ 1կգ՝ 7 դրամ կամ 2.4% ապրանքատեսակների համար:
?Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» ապրանքային շուկայում: