Կորոնավիրուսը հասավ «Հայփոստ». Արմավիրի մարզպետը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի Էջմիածնի բաժանմունքում կորոնավիրուսի հաստատված մեկ դեպք է արձանագրվել: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը: Մարզպետի խոսքով՝ այժմ քննարկվում է բաժանմունքը փակել-չփակելու հարցը: Նա նաեւ ասաց, որ հնարավոր է չփակվի բաժանմունքը եւ աշխատանքային գործունեությունն ապահովելու համար  Երեւանից փոխարինող անձնակազմ գա:

«Կոնտակտավոր անձանց շրջանական է ճշտվում: Պետք է վստահ լինենք՝ եթե վարակի տարածման աղբյուր հանդիսացող տեղ լինի, ապա միանշանակ փակման կգնա: «Հայփոստ»-ում ես այս պահին տեղյակ եմ կոնկրետ մեկ դեպքի մասին, ավել ասել չեմ կարող . թեստավորումներ են անում աշխատողներին եւ կոնտակտավորներին պարզաբանման հարցն է քննարկվում»,- փոխանցեց Համբարձում Մաթեւոսյանը:

Զրույցի ընթացքում մարզպետը թվերով ներկայացրեց նաեւ մարզում տիրող վիճակը. մարզում 447 հիվանդ մարդ կա, առողջացածները 235-ն են, ինքնամեկուսացած անձինք 360-ն է, նրանց մի մասը տներում են, մի մասը՝ Երեւանում: «Թեթեւ դեպքերը տներում են, իրենց հեռախոսահամարներն ունենք, միացված են հատուկ համակարգին, դրանք էլ կցված են թաղային ոստիկանությանը ու ամբուլատորիայի աշխատակիցներին, որպեսզի մոնիտորինգ կարողանանք անել»,- տեղեկացրեց մարզպետը:

Նրա խոսքով՝  այս 447 հիվանդների մեջ կան շատ մարդիկ, որոնք Արմավիրի մարզի բնակիչ են, բայց բնակվում են Երեւանում, գրանցման հասցեն Արմավիրի մարզն է:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս