ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանցին իր ձայնը տվել է կոնկրետ Հայկ Մարությանին, ոչ թե կնոջը. ավագանու նիստում վաղը կբարձրացնեն Իվա Մարությանի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն այսօր ակցիա են  իրականացրել. աշխատակիցները ազատման ծանուցագրեր են ստացել։ Աշխատակիցների ներկայացմամբ` երեք հոգի արդեն ծանուցագիր են ստացել, այդ թվում նաև հղի աշխատակիցը։ Ակցիայի ժամանակ ներկա էին նաև Երևանի ավագանու անդամները, որոնք ծանոթացան խնդրին:

Ավելի ուշ ArmLur.am-ը զրուցել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի հետ: Նա մեզ հետ զրույցում անդրադարձավ քաղաքապետարանում և առհասարակ ՀՈԱԿ-ի շուրջ տիրող իրավիճակին: Մանրիկյանը նկատեց, որ մշտապես են խոսակցություններ եղել այն մասին, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը խառնվում է կադրային քաղաքականությանը և հայտարարեց, թե վաղը Երևանի ավագանու հերթական նիստին այդ հարցն անպայման բարձրաձայնվելու է:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս