Շամպույնի շշի մեջ կոկաին, հաշիշ է լցրել ու ապօրինի տեղափոխել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Իրավապահները բացահայտել են թմրամիջոցների մաքսանենգությանը դեպք: Մասնավորապես, Արթուր Բարոյանին մեղադրանքէ առաջադրվել , որ նա առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել ինքնությունը դեռևս չպարզված անձի հետ և որոշակի գումարով թմրամիջոց ձեռք բերելու խոստում տալով դրդել է վերջինին մաքսանենգության:
Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ նա մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ, ինչի արդյունքում ինքնությունը դեռևս չպարզված անձի կողմից առանձնապես խոշոր չափերով 8,055 գրամ քաշով «մեթադոն», 0,12 գրամ քաշով «կոկաին» ու 0,55 գրամ քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոցները քողարկվել են շամպունի շշի մեջ, տեղադրվել կենցաղային այլ իրերի՝ վարսահարդարման պարագաների հետ և որպես ուղեբեռ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հանձնվել են դեպի Երևան ուղևորափոխադրումներով զբաղվող «Ինտերտուր» ՍՊ ընկերությանը պատկանող «NEOPLAN» մակնիշի 70 00 737 հ/հ ավտոբուսի վարորդ Վարդան Մնացականյանին:
Արդյունքում, Մնացականյանը չիմանալով ուղեբեռում թմրամիջոցների առկայության մասին և գործելով առանց մեղքի, 2019 թվականի հունիսի 10-ին Բագրատաշենի սահմանային անցակետով մուտք է գործել, ինչի արդյունքում Արթուր Բարոյանի դրդմամբ ինքնությունը չպարզված անձը միջնորդավորված ձևով՝ առանց մեղքի գործած անձի միջոցով մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով վերոնշյալ թմրամիջոցները։
Եվ ահա , երբ ուղարկված ուղեբեռն տեղափոխվել է Հայաստան, 2019 թվականի հունիսի 11-ին Արթուր Բարոյանը իր կողմից շահագործվող «Օպել Աստրաե մակնիշի 35 SQ 969 հ/հ ավտոմեքենայով ծանոթների՝ Գագիկ Աբրահամյանի և Սերգեյ Ծատուրյանի հետ մեկնել Է Կոտայքի մարզի Աթովյան քաղաք, որտեղ Սերգեյ Ծատուրյանը, չիմանալով ուղեբեռում թմրամիջոցների առկայության մասին և գործելով առանց մեղքի, Արթուր Բարոյանի խնդրանքով ավտոլվացման կետից վերցրել և նրան Է փոխանցել վերոնշյալ թմրամիջոցները պարունակող ուղեբեռը, ինչի արդյունքում Արթուր Բարոյանն իրացման նպատակով ապօրինի ձեռք Է բերել առանձնապես խոշոր չափերով 8,055 գրամ քաշով «մեթադոնե, 0,12 գրամ քաշով «կոկաինե ու 0,55 գրամ քաշով «հաշիշե տեսակի թմրամիջոցները, որոնք պահել Է նշված ավտոմեքնայում և փոխադրել Է դեպի Երևան քաղաք։ Սակայն Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի 35-րդ տան մոտ Արթուր Բարոյանը բռնվել Է իրավապահ մարմինների կողմից և նշված թմրամիջոցները հայտնաբերվել են նրա անձնական խուզարկության արդյունքում։
Ի դեպ մեզ հայտնի դարձավ , որ Արթուր Բարոյանը նախկինում դատապարտված է եղել եւ ներկայումս սույն քրեական գործով կալանավորված է:
Ք.Մ.




Լրահոս