
Ադրբեջանական հողերի օկուպացիային պետք է վերջ դրվի,-այս մասին, ինչպես , ՄԱԿ–ի ամբիոնից հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։Թուրքիայի վարչապետը ելույթով հանդես է եկել ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում։ Ելույթի ընթացքում Էրդողանն ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։”Բոլորիս բարոյական եւ քաղաքական պատասխանատվությունն է լուծումներ գտնել միջազգային խնդիրների համար… Ադրբեջանական հողերի տարիներ շարունակվող օկուպացիային պետք է վերջ դրվի։ Ղարաբաղյան հիմնախնդրի չլուծվածությունն անընդունելի է”,– ասել է Էրդողանը: