
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մասնագետները հետազոտություն են արել, որը ցույց է տալիս, որ դիմակի կրման կուլտուրան հնարավորություն կտա զրոյացնել դեպքերը։
Ապա հորդորեց մեծացնել անհատական պատասխանատվությունը։ «Եթե անհրաժեշտ լինի կիրառել խստագույն վարչական միջոցներ, մենք կկիրառենք, բայց ՀՀ քաղաքացին կարող է ցուցաբերել բարձր գիտակցություն։ Ուրեմն՝ ձեռքերի ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում, առևտրի մեջ, ավտոմեքենայում, աշխատավայրում պարտադիր կրել դիմակ», – նշել էր նա։
ArmLur.am-ը երեւանցիներից հետաքրքրվեց՝ դիմակ ունե՞ն, թե՞ ոչ եւ որքա՞ն գումար են օրական ծախսում դիմակի համար: Պարզվեց, որ նրանց մի մասն ունի դիմակ, բայց դրանք կամ պայուսակում, կամ էլ գրպանում դրած է:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան