
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիուսի վարակ է հայտնաբերվել: Այս մասին փաստաբանը նշեց Armlur.am-ի հետ զրույցում: Ըստ այդմ, դիմում է ներկայացվել՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մայիսի 26-ին դատական նիստը հետաձգելու համար:
Հավելենք նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս է վիրահատվել եւ գտնվում է հետվիրահատական բուժման մեջ։