Ինտերպոլը Թուրքիայից Հայաստան է տեղափոխել 31-ամյա կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 22-ին, ժամը 05.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողները Թուրքիայի Ստամբուլ քաղաքից Ստամբուլ-Երեւան չվերթով ՀՀ են տեղափոխել 31-ամյա Հայկանուշ Հովհաննիսյանին։ Ինչպես հայտնեցին ոստիկանությունից, նա 2008 -ի փետրվարի 28-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի (շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը) 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով:Հայկանուշ Հովհաննիսյանը կալանավորված է:




Լրահոս