Հաղթահարելու այլ եղանակ չկա․ Լիդուշիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի հետ կապված կասեմ, որ ամբողջ մոլորակն է հայտնվել անսպասելի մի իրավիճակում։ Ցավոք, կանխատեսումներ անել ոչ ոք չի կարող, կարծիքները շատ են ու ծայրահեղ տարբեր։ ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց երգչուհի Լիդուշիկը։

Երգչուհու կարծիքով՝ Կորոնավիրուսի հաղթահարման տարբերակը մեկուսանալն ու սահմանափակումներն էին, որոնք իրենց արդյունքը չտվեցին մեր երկրում։ Հաղթահարելու այլ եղանակ չկա, ամեն մարդ ինքը պիտի լինի զգույշ և բարձրացնի օրգանիզմի դիմադրողականությունը։

«Սահմանափակումները կիրառելու 2 ամիսներին պետք էր ավելի խիստ լինել, մարդիկ շարունակում էին հավաքույթներ, շփումներ փողոցներում, բակերում։ Իսկ հիմա սահմանափակումները պետք է հանվեին, քանի որ մարդիկ ապրելու համար պիտի աշխատանքի գնան, պարզապես պետք է ամեն մարդ գիտակցի, որ ժամանակ անցկացնելու, կամ զվարճանալու համար պետք չէ դուրս գալ տանից` վտանգելով ուրիշների կյանքը»,-նկատեց Լիդուշիկը։

Նշենք, որ այսօր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու 452 դեպք:

Լիդա Եղիազարյան




Լրահոս