
ArmLur.am-ի տեղեկություններով, մայիսի 29-ին տեղի կունենա 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը: Մեր տեղեկություններով, հենց այդ նիստի ժամանակ էլ քննիչ հանձնաժողովի անդամները պետք է տեսակապով հարցաքննեն ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին: Ինչպես հայտնի է, վերջինս ՌԴ-ում է և նրա հետ կարող են շփվել միայն տեսակապի միջոցով: