Կոռուպցիա եվ կամայականություններ ԵՊՀ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չենք լռելու երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային փոստին երեկ ահազանգ ստացվեց Երևանի պետական համալսարանից դուրս մնալու վտանգի տակ գտնվող մի խումբ ուսանողներից` Մայր բուհում առկա կոռումպացված քննական համակարգի մասին: Երեկոյան Չենք լռելու-ի խորհրդի անդամները հանդիպեցին ահազանգողների հետ, որոնք թվով տասներկուսն էին: Նրանք խնդրեցին նկարահանել ԵՊՀ-ում տիրող բարքերի մասին իրենց պատմությունները, տեսաֆիլմ պատրաստել և տեղադրել այն YouTube-ում:Մասնավորապես, ուսանողները հայտնեցին, որ այսօր ավարտվում է քննական լուծարքային շրջանը, որի ընթացքում, նրանց խոսքերով, կոռուպցիոն ռիսկերն “աճում են երկրաչափական պրոգրեսիայով”: Ուսանողներn ընդգծեցին հատկապես բանավոր քննությունների ժամանակ դրսևորվող ԵՊՀ մի շարք դասախոսների կամայականությունների փաստը:Երիտասարդները, որոնք, իրենց հավաստմամբ, այդ կամայականությունների և դասախոսին կաշառք չտալու սկզբունքայնության պատճառով հայտնվել են ԵՊՀ-ից հեռացման վտանգի տակ, նշեցին, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք ռեկտորատի նիստում պետք է որոշվի` կթույլատրվի՞ իրենց քննություններ հանձնելու ևս մեկ փորձ ունենալ, թե` ոչ (ուսանողության շրջանում այդ տարբերակը կոչվում է ռեկտորի գիծ): Նրանց պահանջն է արդար բանավոր քննությունների անցկացման ապահովումը` հանձնաժողովների ներկայությամբ:Չենք լռելու-ի խորհրդի անդամների հորդորով ուսանողները որոշեցին հետաձգել YouTube-ի օգնությանը դիմելու մտադրությունը` սպասելով ռեկտորատի այսօրվա որոշմանը և քննությունների անցկացման որակի հարցում փոփոխություններին:Չենք լռելու երիտասարդական նախաձեռնությունը կոչ է անում Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը ապահովել մարդկանց գիտելիքների արդար գնահատման իրավունքը` նրանց ևս մեկ շանս ընձեռելով: Բանավոր քննությունների ընթացքում դասախոսական կամայականությունները մեծ ստվեր են գցում Բոլոնյան ողջ գործընթացին Հայաստանի մասնակցության վրա:




Լրահոս