Վահագն Աբգարյանին կսպանե՞ն. փաստաբանական խումբը՝ նրա կալանավորման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի փաստաբանակա խումբն ահազանգում է տեղի ունեցող գործընթացների մասին: «Վերջին օրերին իրավապահ համակարգի և զարմանալիորեն նաև փաստաբանական համայնքի որոշ ներկայացուցիչներ սկսել են տեղեկատվություն տարածել Ալավերդիում տեղի ունեցած հայտնի սպանության գործով մեղադրյալ Վահագն Աբգարյանի կալանավորման մասին: Այս պահին չենք խոսում այն մասին, որ այս քրեական գործը ստեղծվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանի կողմից ղեկավարած խմբի կողմից ապացույցներ կեղծելով, վկաներին խոշտանգելով եւ այլ ապօրինություններով:

Դրան արդարադատությունը ևս կհասնի ու ոչ մի կեղծարար, ոչ մի իրավապահ չի պլստալու: Այո, Քրեական վերաքննիչ դատարանը մայիսի 19-ի որոշմամբ անթույլատրելի է ճանաչել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Վահագն Աբգարյանի նկատմամբ գրավի կիրառումը: Այն ոգևորությունը և Վահագն Աբգարյանին կալանավորելու ցանկությունները, որոնք առաջացել են որոշ փաստաբանների ու իրավապահների մոտ Քրեական վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումից հետո, այնքանով են անհիմն, որ Վահագն Աբգարյանին գրավով ազատելու պահին՝ սույն թվականի ապրիլի 1-ին, գրավը, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, կալանավորումը փոխարինող խասփանման միջոց էր: Քրեական վերաքննիչ դատարանի որոշման կայացման պահին ըստ փոփոխված Քրեական դատավարության օրեսնգրքի, գրավն արդեն ինքնուրույն խափանման միջոց էր և դրա վերացումը ինքնաբերեբար կալանավորման չի բերում:

Վահագն Աբգարյանի վերաբերյալ գրավի վերացումը ընդամենը նշանակում է, որ Վահագն Աբգարյանի նկատմամբ գործող խափանման միջոց այս պահին առհասարակ չկա: Սեփական մտքի թռիչքները, հարգելի ընդդիմախոս գործընկերներ, պետք չէ ներկայացնել որպես իրավական իրողություն և ընդամենը կարդացեք օրենքը և ղեկավարվեք դրանով», – հայտարարում են նրանք:




Լրահոս