Beeline-ը և Հայփոստ ՓԲԸ-ն հայատարարում են համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում Հայփոստի բոլոր փոստային բաժանմունքերում կվաճառվեն Beeline-ի կանխավճարային SIM քարտերը և կընդունվեն ինտերնետի և հեռուստատեսության միացման հայտերը։
«Beeline-ը միշտ հպարտացել է իր վաճառքի և սպասարկման գրասենյակների զարգացած ցանցով, որին այժմ կմիանան Հայփոստի հարյուրավոր բաժանմունքեր, ապահովելով մեր կապի ծառայություների հասանելիությանն էական աճ։ Beeline-ը մշտապես հոգ է տանում բաժանորդների հարմարության համար և ես վստահ եմ, որ սա միայն հանդիսանում է մեր համագործակցության սկիզբը», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Հայփոստի առաջընթացն, այսուհետ, լինելու է մեր հաճախորդներին ավելի ընդլայնված և որակյալ ծառայություններ մատուցելու համատեքստում։ Փոստային կապի ազգային օպերատորն այսօր ունի երկրով մեկ սփռված 900 բաժանմունք. սա ահռելի ներուժ է, որը մենք օգտագործելու ենք մեր գործընկերների հետ համատեղ իրականացվող ծրագրերում։ Beeline-ի հետ կնքված պայմանագիրը մեր առաջին քայլն է Հայաստանում առաջին վիրտուալ բջջային օպերատորի կազմավորման գործընթացում։ Մենք հաստատակամ գնալու ենք բիզնես
գործընկերների հետ համատեղ ծրագրերի ընդլայնման և մեր շահառուներին նոր ու որակյալ ծառայություններ առաջարկելու ճանապարհով։ Հասնելու ենք նրան, որ ազգային օպերատորը դառնա հուսալի գործընկերության և որակի հոմանիշ», – նշեց Հայփոստ ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Հայկ Կարապետյանը։
Հայփոստի բաժանմունքերում հաճախորդներին կտրամադրվի «Սմարթ 350+» սակագնային փաթեթ, որի արժեքն է 400 դրամ: ՍՓ-ի բաժանորդային վճարը կազմում է 350 դրամ, որի դիմաց 7 օրվա ընթացքում բաժանորդին տրամադրվում է՝ 1000 րոպե դեպի Beeline բջջային ցանց, 10 րոպե դեպի ՀՀ և ԼՂՀ այլ ցանցեր, 10 SMS և 1000 ՄԲ ինտերնետ։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։