Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի քննադատությունը Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների հաշվարկի մեթոդոլոգիայի մասին անհիմն է եւ որոշակի հարցեր է առաջացնում, հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն, հայտնում է «Sputnik-Գրուզիա»-ն։
Վրաստանի առողջապահության նախարարի խոսքերով՝ վրացական կողմը մշտական կապի մեջ է եղել Հայաստանից գործընկերների հետ, որոշակի խորհրդակցություններ են անցկացրել երկու երկրներում համաճարակաբանական իրավիճակի հետ կապված։ Նրա խոսքերով՝ եթե հայ գործընկերոջ մոտ հարցեր են ծագել, նա կարող էր օգտագործել կապի այդ խողովակը եւ կստանար դրանց պատասխանը։ ։
Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը Արսեն Թորոսյանի խոսքերից հետո դիվանագիտական ուղիներով իր ափսոսանքն է փոխանցել պաշտոնական Թբիլիսիին: