ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախագիծ բերեք, որ նիստի ժամանակ ինչ շորով, լեզվով ուզեք հարց տաք. քաղաքապետը` Խաժակյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու նիստը շարունակվում է: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ելույթի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կրկին վրդովվեց: Նա ավագանու անդամին կոչ արեց նախագիծ բերել և այդ դեպքում ինչ շորով, լեզվով էլ լինեն, կարող են հարց տալ:

«Ավագանու ցանկացած անդամ կարող է բերել նախագիծ, որ ասի՝ գիտե՞ք ինչ կա, ավագանու նիստի ժամանակ որ պահին, ավագանու որ անդամն ուզեց, ինչ շորով ուզեց, ինչ տեսքով ուզեց, ինչ լեզվով ուզեց, ինչ հարց ուզի կարա տա, ինչ պատասխան ուզի, կարա ստանա: Դա բերենք ստեղ քվեարկենք, ինչ ուզենք անենք, սաղ ձեր ձեռքերում է: Կոնկրետ ձեզ, պարոն Խաժակյան», – նշեց Մարությանը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս