
Բրազիլիայում տասնամյա պատանին կրակ է բացել իր ուսուցչուհու վրա, ապա ինքնասպան է եղել,- հաղորդում է Reuters -ը: Միջադեպը գրանցվել է Սան Պաուլո քաղաքի մերձակայքում:Ականատեսների վկայությամբ` դասի ժամանակ տղան խնդրել է դուրս գալ դասարանից, իսկ երբ վերադարձել է, ձեռքում եղել է ատրճանակ, որից նա կրակել է 38-ամյա ուսուցչուհու վրա` ոտքից վիրավորելով նրան, որից հետո էլ ինքնասպան է եղել: Նշվում է, որ զենքը պատկանում է նրա հորը` Բրազիլիայի ոստիկանության աշխատակցին: Նախորդ օրը պատանին ընկերներին հայտնել էր, թե պատրաստվում է սպանել ուսուցչուհուն, սակայն չէր ասել, թե ինչու: