ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմում է ուղարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Մեր տեղեկություններով, նրանք այս դիմումով խնդրել են Աժ նախագահին, որպեսզի այն նիստերը, որոնք իրենց քաղաքական բոյկոտի պատճառով բացակայել են, հարգելի համարվեն և ըստ այդմ, իրենց աշխատավարձերից պահումներ չարվեն:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո ընդդիմադիր խմբակցությունը բոյկոտ էր հայտարարել և այլևս նիստերին չէր մասնակցում: Եվ քանի որ անհարգելի բացակաների դեպքում աշխատավարձերից պահումներ են արվում. ընդդիմադիր խմբակցությունը նման դիմում է ներկայացրել:
ArmLur.am-ի հետ զրույցում Աժ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունը՝ ասելով, թե դիմումը երեկ են ստացել և սահմանված կարգով մոտ օրերս կպատասխանեն:
Սոնա Գրիգորյան