
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Նա իր դիմումի մեջ նկատում է, որ պետական հատվածում աշխատող ոչ բարձրաստիճան պաշտնատար անձանց աշխատավարձերը շարունակում են մնալ միջինից ցածր կամ շատ ցածր:
Նա առաջարկում է, որպեսզի պարգևատրումների ֆոնդը կորոնավիրուսի դեm պայքարին ուղղելու որոշումն իրականացնելուց հետո այլևս զերծ մնալ Ազգային ժողովի աշխատակազմի պարգևատրումների ֆոնդն այլ ծրագրերի իրականացմանն ուղղելուց: Նա մեկնաբանում է, որ լավագույն կադրերը, ունենալով ավելի բարձր վարձատրվող աշխատանքի հեռանկար, հեռանում են Ազգային ժողովից կամ առհասարակ պետական հատվածից, և այստեղ մշտապես կանգնում ենք որակյալ կադրերով համալրման խնդրի առաջ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից որոշում էր կայացվել պարգևատրումների ֆոնդն ուղղել կորոնավիրուսի դեմ պայքարին: