
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ նոր կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում և մի շարք համայնքներում շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները՝ տեղեկացնում են Արցախի տեղեկատվական կենտրոնից։
Մասնավորապես, ախտահանման աշխատանքներ են կատարվել հաստատված օջախներում և կոնտակտավորների բնակարաններում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի շրջանային բաժինների աշխատակիցները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Շահումյանի շրջանի կասկածելի օջախներում: