ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխանությունները պետք է հասնեն նրան, որպեսզի Ադրբեջանի նախագահի հրամանգիրը վերանայվի. Գևորգ Կոստանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Գուրգեն Մարգարյանի գործով որոշում է հրապարել: Այս հարցերի շուրջ զրուցել ենք ՄԻԵԴ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հետ:

-Պարո’ն Կոստանյան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Գուրգեն Մարգարյանի գործով որոշում է հրապարել: Դուք այդ ժամանակ եղել եք ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը: Ձեր համար կանխատեսելի՞ էր ՄԻԵԴ-ի այս որոշումը:

-Միանշանակ կանխատեսելի էր: Նախ, ես ուզում եմ շնորհավորել և՛ Գուրգեն Մարգարյանի ընտանիքին, և՛ մեր ժողովրդին ու պետությանը, որովհետեւ ես համարում եմ, որ այս վճիռը չափազանց կարեւոր նշանակություն ունի բոլոր ուղղություններով:

-Կոնկրետ ի՞նչ ուղղություններով:

-Ես բազմիցս այս հարցով հայտնել եմ իմ դիրքորոշումը: Ես վստահություն ունի, որ եվրոպական դատարանը նման որոշում կայացնելու է: Զուտ նախադեպային իրավունքի վրա հիմնված լինելու տեսակետից: Եվ մեր համար այս որոշումը լրջագույն նշանակություն ունի ե՛ւ իրավական, ե՛ւ քաղաքական տեսակետից: Եվ հատկապես Լեռնային Ղարաբաղի խնդրի իրավակարգավորման  առնչությամբ:

-Պարո՛ն Կոստանյան, ի՞նչ զարգացումներ կարող են հետեւել: Ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական առումով, կցանկանայի այդ զարգացումների մասին խոսեք: Ի՞նչ զարգացումներ են հետեւելու այս որոշումից հետո:

-Իրավական տեսակետից ընթացակարգը հետեւյալն է. երբ Եվրոպական դատարանը ճանաչեց իրավուքնի խախտումը, ընդ որում, ճանաչեց իրավունքի խախտումը կյանքի իրավունքի վերաբերյալ քննություն չանելու տեսանկյունից, սա արդեն լուրջ իրավական հետեւանք ունի, ասեմ թե ինչ առումով: Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահը ներում շնորհեց ու ամբողջությամբ ազատեց պատժի կրումից եւ բացի դրանից սկսեց հերոսացնել: Իրավական տեսակետից եվրոպական դատարանի այս վճիռը ինչ հետեւանքներ է ունենում. եթե մեր ներկայիս իշխանությունները կարողանան այս իրավական ակտը ճիշտ օգտագործեն, իրենք կկարողանան հասնել նրան, որպեսզի Ալիեւի՝ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հրամագիրը, վերանայվի եւ վերացվի: Ինչու. չափազանց կարեւոր ուղղություն եմ առաջարկում: Որովհետեւ յուրաքանչյուր վճռից հետո, նախարարների կոմիտեն քննարկում է այդ վճռով սահմանված իրավունքի խախտումները վերացնելու հարցը: Եվ քանի որ Գուրգեն Մարգարյանի ընտանիքի իրավունքը խախտվել է եւ Գ. Մարգարյանի կյանքի իրավունքն է խախտվել , Ադրբեջանի նախագահի հրամանագրով նախարարների կոմիտեում քննարկման առարկա պետք է դառնա այդ հրամանագիրն անվավեր կամ ուժը կորցնելու հնարավորությունը: Եվ այստեղ մեր ներկայիս իշխանությունների համար լուրջ փորձաքար է:

-Պարո՛ն Կոստանյան, ի՞նչ պետք է անեն նրանք:

-Իրենք պետք է հասնեն նրան, որպեսզի Ադրբեջանի նախագահի հրամանգիրը վերանայվի եւ Ռամիլ Սաֆարովը շարունակի կրել իր պատիժը իր կողմից կատարած հանցանքի համար: Սա առաջին միջազգային իրավական փաստաթուղթն է եւ դատական ակտն է, որով հաստատվել է հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքը, այսինքն հայատյացությունը: Այսինքն մենք արդեն ունենք իրավաբանական փաստ, միջազգային դատարանի որոշում, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Ադրբեջանի նախագահի մակարդակով անգամ իրականացվում է խտրական վերաբերմունք, հայատյաց վերաբերմունք հայերի նկատմամբ: Խնդրում եմ նկատի ունենաք, որ այս որոշումը նախադեպային նշակություն է ունենալու մյուս բոլոր գործերի մասով:

Քաղաքական տեսակետից սա ավելի լուրջ նշանակություն է ստանում: Արդեն այդ հայատյացությունը իրավաբանական փաստ է, եւ դա քննարկման առարկա անգամ չի հանդիսանում Ադրբեւջանի իշխանությունների կողմից հայատյացության փաստը: Հետեւաբար բոլոր այն քաղաքական պնդումները կամ դիրքորոշումները, որոնք կային, որ քննրակում է կամ քննարկվելու է Ադրբեջանի հետ, ինչ-որ բարի դրացիական հարաբերություններ ստեղծելու, կամ հնարավոր ինչ-որ Ադրբեջանի եւ Ղարաբաղի խնդիրների կարգավորման տեսակետից համատեղ ծրագրերի իրականացման, դա արդեն բացառվում էր: Այսինքն, որպեսզի ավելի պարզ լինի մեր հասարակության համար, երբ այսօրվա իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանը պնդում էին, որ Ալիեւը կիրթ եւ կառուցողական է, հիմա մենք ունենք միջազգային դատարանի որոշում, որ Ալիեւը կիրթ ու կառուցողական չէ: Այսինքն սա շատ կարեւոր նշանակություն է ստանում: Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման տեսակետից, սա դառնում է անբեկանելի փաստ, եւ ես կարծում եմ, որ մեր արտաքին քաղաքականության ոլոտում պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն, որպեսզի այս իրավաբանական փաստը քաղաքական առումով կարողանան օգտագործել: Որովհետեւ մենք հիմա շատ իրավաբանական փաստեր ունենք Ղարաբաղի հարցի հետ կապված, որոնք իմ գնահատմամբ  պատշաճ չեն օգտագործվում քաղաքական տեսակետից: Եվ հիմա սա անբեկանելի փաստ է, որը ես կարծում եմ, որ պետք է օգտագործվի:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս