ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես տարբերել վատ ալկոգելը լավից. ալկոգել արտադրող ընկերություններում ստուգումներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում ալկոգել արտադրող ընկերություններում: Պարզվում է, որ Հայաստանում ալկոգել արտադրելու իրավունք ունի 57 ընկերություն, որից ընդամենը մի քանիսը ախտահանիչ նյութ չի արտադրում:

Դրանցից մոտ 52 ընկերություն է միայն ալկոգել արտադրում: Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով, լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ մի քանի ընկերություն թույլատրելի արժեքից, այսինքն իրենց նշած տոկոսից ավելի քիչ տոկոսի սպիրտի պարունակություն կա արտադրանքի մեջ:

Տեղեկացնենք, որ այսօր ալկոգել կարող ենք ձեռք բերել ոչ միայն դեղատներից, այլեւ տնտեսական եւ մթերային խանութներից: Ինչպես տարբերել վատ ալկոգելը լավից, կամ որքան պետք է լինի սպիրտի պարունակությունը ախտահանիչ նյութի մեջ: Այս հարցերի շուրջ զրուցել ենք Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս