Նոր նշանակումներ Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել է մի շարք
հրամանագրեր:
Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար։
Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և
մշակույթի նախարար։
Արամ Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար։
Նույն օրը երկրի ղեկավարը հաստատել է կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ Վլադիկ
Խաչատրյանն ազատվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր
դիմումի համաձայն: Կարեն Սարգսյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության
տնօրեն:




Լրահոս