Պատգամավորին հեծանվով վրաերթի ենթարկելու փորձ կատարած անձն ազատ է արձակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանվով վրաերթի ենթարկելու փորձ կատարած անձն ազատ է արձակվել:
Այս մասին հայտնում է փաստաբան Էմին Բեգլարյանը.

«Հենց նոր դատավոր Ա. Նիկողոսյանի որոշմամբ «հեծանվի գործով» իմ եւ փաստաբան Կարեն Մեջլումյանի կալանավորված պաշտպանյալն ազատ արձակվեց հիմնավոր կասկածի եւ հիմքերի բացակայությամբ»:

Ինչպես արդեն ավելի վաղ հայտնել էր ArmLur.am-ը,  ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը առերեսվել է իրեն հեծանվով վրաերթի ենթարկած անձի հետ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Էմին Բեգլարյանը` նշելով, որ Արթուր Ալեքսանյանը շարունակում է հացադուլը եւ չի լսում որեւէ մեկի հորդորները, որ դադարեցնի հացադուլը: Անգամ Արթուր Ալեքսանյանի կինն է խնդրել, բայց նա հացադուլը չի դադարեցնում:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին ոստիկանության Կենտրոնական բաժին էր դիմել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը և հայտնել, որ անհայտ անձը հեծանվով մեծ արագությամբ ընթացել է իր ուղղությամբ, փորձել վրաերթի ենթարկել, ապա հնչեցրել սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ։




Լրահոս