
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Զոկովիչը մրցաշար է կազմակերպում առաջատար թենիսիստների համար:
Սերբ թենիսիստի կազմակերպած մրցաշարին կմասնակցեն ATP դասակարգման աղյուսակի մի շարք առաջատարներ: Իրենց մասնակցությունը հաստատել են Ալեքսանդր Զվերևը, Գրիգորի Դմիտրովը և Դոմինիկ Տիմը:
Մրցաշարը բաղկացած կլինի մի քանի ենթամրցաշարերից: Զոկովիչի բարեգործական ֆոնդի կողմից կազմակերպվող մրցաշարերը կլինեն չորսը` Սերբիայում (հունիսի 13-14), Խորվաթիայում (հունիսի 21-22), Չեռնոգորիայում (հունիսի 27-28) և Բոսնիա-Հերցեգովինայում (հուլիսի 3-4)։