«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հ1-ի արդեն նախկին տնօրեն Մարգարիտա Գևորգյանը թեև ազատվել է այդ պաշտոնից, բայց չի կարողացել կտրվել այնտեղից։
Հ1-ի աշխատակիցները պատմում են, որ այս ընթացքում գնացել է նախկին աշխատավայր, մտել իր աշխատասենյակն ու անգամ աշխատանքային միջամտություններ է արել։ Անգամ ասում են, որ նա Հ1-ում դեռ պահում է իր ազդեցությունը։
Նույնը վերաբերում է «Լուրեր» լրատվական ծրագրի ղեկավար Պետրոս Ղազարյանին, ով նույնպես հրաժարական տվեց «Լուրեր» լրատվական ծրագրի ղեկավարի պաշտոնից։ Ասում են՝ նա շարունակում է ոչ անմիջականորեն, բայց միջնորդավորված ղեկավարել լրատվական բաժինը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: