ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի Երեւանի ՋԷԿ-ի հին, չշահագործվող էներգատեղակայանքների եւ դրանց օժանդակ սարքավորումների տեխնիկական վիճակն ու դրանց պիտանելիությունը:
Հիշեցնենք՝ անցյալ տարվա հուլիսի 10-ին Հայաստանի էներգետիկ համակարգում վթար էր տեղի ունեցել, դրա հետեւանքով սկզբում անջատվել էին Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկն, այնուհետեւ Երեւանի ՋԷԿ-ն ու ավելի փոքր կայաններ:
Անգամ ԱԱԾ-ն քննություն էր սկսել՝ պարզելու Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի խափանման պատճառները: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հանձանժողովը աշխատանքային խմբի ղեկավարը վեցամսյա ժամկետում պետք է վարչապետի աշխատակազմին ներկայացնի դրանց հետագա շահագործման հնարավորության վերաբերյալ առաջարկություն:
Ս.Հ.