ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննախադեպ որոշում. սոցիալական ցանցում գող, ավազակ անվանելու համար գործը հասավ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am –ի հետ զրույցում Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը հայտնեց, որ սոցիալական ցանցում իրեն վիրավորելու համար դատարանը աննախադեպ որոշում է կայացրել: Ըստ իրավապաշտպանի՝ ոմն Աստղիկ Տեր-Սահակյանը, ով Եվրոպական կառույցի աշխատող է եղել, կեղտոտ գրառում է կատարել Մարինա Պողոսյանի ելույթներից մեկի տակ:

«Գրել էր գող, ավազակ, սրիկա, քցող այս կարգի վիրավորանքներ էր հասցրել: Ես կին եմ, ՀՀ քաղաքացի եմ , հանրային մարդ , եւ փորձում են ինչ–որ կերպ իմ մասնագիտական գործունեւթյունը խաթարել, պատիվն ու արժանապատվությունը նսեմացնել : Ճիշտն ասած, մենք իրեն դիմեցինք նամակով, որ գրառումը հեռացնի, սակայն նա ավելի վատ շարունակեց : Մենք դիմեցինք առաջին ատյանի դատարան՝ պատիվ, արժանապատվության մասով եւ, խղճալով այդ կնոջը, ֆինասական պահանջ ներկայացրեցինք եւ երկու միլիոն չուզեցինք այլ 500 հազար դրամ պահանջեցինք: Այստեղ խնդիրը գումարը չէր, այլ, որ այս դեպքը մարդկանց համար լինի զսպաշապիկ: Մարդիկ հասկանան, որ բանավեճի մեջ կարող են մտնել, բայց ոչ մարդուն վիրավորեն, անվանեն գող, ավազակ, քցող կամ նման այլ բաներ: Այս գործը մակագրվեց դատավոր Գայանե Մազմանյանին, որի հետ երբեւ չէինք հարաբերվել, քանի որ քաղհայցերով դատարանում շատ քիչ ենք լինում: Արդյունքում, դատավոր Մազմանյանը աննախադեմպ որոշում է կայացնում»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս