Հանրաքվեն կչեղարկվի. նախագիծը պատրաստ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին խորհրդարանը քննարկում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախագիծը ներկայացնում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Նրա ներկայացրած նախագծով՝ հնարավորություն  կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:

«Օրենքում ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու հիմքով չկայացած հանրաքվեի վերաբերյալ կա ընդամենը մեկ դրույթ՝ այն է, որ արտակարգ կամ ռազմական դրության վերացումից հետո հանրաքվեն նշանակվում է ոչ շուտ քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո: Ամբողջ գործընթացը, թե ինչպես պետք է վերսկսվի հանրաքվեն, օրենքը չի նշում»,- նշեց Հովակիմյանը:

Այս փոփոխություններով կկարգավորվի հանրաքվեի շարունակականության կանոնակարգման հարցը, և արտակարգ դրությամբ պայմանավորված հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդրմանը, ինչը կազդի նաև Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վրա:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ սա Սահմանադրական դատարանի հարցը լուծելու առաջին քայլն է:




Լրահոս