
Այս պահին խորհրդարանը քննարկում է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախագիծը ներկայացնում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Նրա ներկայացրած նախագծով՝ հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը զարմացած է այս նախագծից: Նա հարց բարձրացրեց, թե ինչու են այսպիսի նախագիծ բերել այժմ:
Մանրամասները՝ տեսանյութում