Մայիսի 26-ին 2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ։
Զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի,
զբաղեցրել նախորոշված շրջանները: Բացազատվել են հրամանատարական կետեր և դաշտային կապի հանգույցներ:
Ստուգվել են զինծառայողների գործողությունները՝ համաձայն մարտական հաշվարկի: