Քաջարանում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել Լևոն Համբարձումյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 24–ին ձերբակալված և հաջորդ օրը ազատ արձակված՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցի եղբորը՝ Լևոն Համբարձումյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել Քաջարանում տեղի ունեցած միջադեպի գործով։

ArmLur.am-ի տեղեկություններով՝  այս պահին Լևոն Համբարձումյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են ընթանում։
Գործով անցնող անձանցից մեկին քիչ առաջ տարան դատարան, իսկ գոոծով անցնող մյուս անձինք այժմ գնտնվում են քննչական կոմիտեում, որոնց մեղադրանք է առաջադրվում :

Հիշեցնենք, որ մայիսի 24-ի վաղ առավոտից Սյունիքի մարզի Կապան քաղաքում լարված իրավիճակ էր: Չնայած արտակարգ դրությանը և հավաքներ անելու արգելքին,  բավական մեծ թվով մարդիկ էին հավաքվել ոստիկանության Կապանի բաժանմունքի մոտ։ Իսկ պատճառն էլ օրեր առաջ տեղի ունեցած խուզարկություններն ու դրա հետևանքով կատարված ձերբակալություններն էին:




Լրահոս