Հայտարարվել են Մ6-Եղեգնուտ-Դեբեդ և Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր ճանապարհների վերականգնման աշխատանքների մրցույթներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-
ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի
շրջանակներում հայտարարել է Լոռու մարզի Մ6-Եղեգնուտ-Դեբեդ մոտ 8.3 կմ և Արագածոտնի մարզի Մ1-Ներքին
Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.9 կմ երկարությամբ երկու ճանապարհների վերականգնման աշխատանքների մրցույթներ։

Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային
հիմքի կառուցում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում,
ճանապարհային անվտանգության ապահովման և այլ աշխատանքներ։
Մրցույթներին մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան
շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային
փաստաթղթերում:

Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես
նաև մրցույթների վերաբերյալ այլ մանրամասների կարող են
ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։




Լրահոս