Կառավարությունն ընդունել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թվականների ծրագիրը: Ծրագրի համաձայն՝
ա) 2 և ավելի երեխա ունեցող ընտանիքները այս տարվա հուլիսի 1-ից հետո մինչև 30 մլն դրամ արժեքով բնակարան ձեռք բերելու պարագայում կստանան միանվագ աջակցություն՝ բնակարանի գնի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը: 3-րդ և ամեն հաջորդ երեխայի պարագայում բնակարանի գնի շեմը բարձրանում է 5 մլն դրամով, իսկ միանվագ դրամական օգնությունը կարող է հասնել մինչև 2 մլն դրամի:
բ) առնվազն 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կարող են օգտվել հիփոթեքային վարկի կանխավճարի ապահովագրության ծրագրից: Դրամական աջակցության չափը կազմում է կանխավճարի ապահովագրության 90 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 180.000 դրամը:
գ) Ծրագրից կարող է օգտվել հուլիսի 1-ից հետո երեխա ունեցող ընտանիքը, եթե առնվազն 12 ամիս կատարել է հիփոթեքային վարկի մարումներ: Եթե ծնված երեխան ընտանիքի 1-ին կամ 2-րդ երեխան է, աջակցությունը կկազմի վարկի մնացորդային մայր գումարի 10 տոկոսի, իսկ Երևան քաղաքում՝ 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500.000 դրամը: Եթե ծնված երեխան ընտանիքի 3-րդ և հաջորդ երեխան է,աջակցությունը կկազմի վարկի մնացորդային մայր գումարի 50 տոկոսի, իսկ Երևան քաղաքում՝ 25 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2 մլն դրամը: Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին, ապա աջակցության չափը ավելի է հաշվարկվում շուրջ 50 տոկոսով, այսինքն՝ եթե պիտի 1 մլն դրամ աջակցություն ստանար, կստանա 1.5 մլն դրամ, եթե պիտի 2 մլն դրամ ստանար, կստանա 3 մլն դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.