
Մայիսի 24-ին, ժամը 23.57-ին, ոստիկանության Բազումի բաժին հաղորդում էր ստացվել, որ Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում կրակոցներ են հնչել:
Մեկնած օպերատիվ խմբին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 23.30-ի սահմաններում իր բնակարանում լսել է կրակոցի ձայն, այնուհետև նկատել է, որ խոհանոցի պատը միջանցիկ ծակված է, իսկ գետնին քարի փշրանքներ են:
Դեպքի վայրի զննությամբ բնակարանի խոհանոցում հայտնաբերվել է մետաղյա դետալ, իսկ շենքի հետնամասում` մեկ պարկուճ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի վերոհիշյալ շենքի հետնամասում իրեն պատկանող որսորդական հրացանից կրակոցներ է արձակել վանաձորցի 58-ամյա մի տղամարդ: Հրացանը նրա բնակարանից վերցվել է:
Մայիսի 26-ին, ժամը 15.00-ին, տղամարդը ներկայացել է Բազումի բաժին և կատարվածի մասին տվել հաղորդում:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: