Նուբարաշենում Պարետի որոշումները խախտել է հանրային սննդի մեկ օբյեկտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների այսօրվա համատեղ շրջայցի ընթացքում, հայտնաբերվել է միայն մեկ հանրային սննդի կետ, որտեղ խախտվել են ՀՀ պարետի որոշման պահանջները:

Անհատ ձեռնարկատեր Յուհաննա Առաքելյանին (Նուբարաշեն Թաղամաս, 11 փ.
2/15) պատկանող օբյեկտի աշխատակիցը չի ջերմաչափվել, բացակայել են ջերմաչափման մատյանն ու ձեռնոց-դիմակների համար նախատեսված-մակնշված փակվող աղբամանը:

Խախտման մասին արձանագրությունը կներկայացվի պարետատուն:

ՍԱՏՄ մասնագետներն այցելել են Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ևս երեք՝ Ա/Ձ Սամվել Հովհաննիսյան (Նուբարաշեն թաղ, 10-2/5), Ա/Ձ Մելանյա Բարսեղյան (Նուբարաշեն թաղ, 11 փ 8/7), Ա/Ձ Օվսաննա Սահակյան (Նուբարաշեն Զ-5 թաղ. 1/5), և Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող մեկ՝ «Տեսարան ԷյԷմ» ՍՊԸ (Գ. Հովսեփյան 30/8), հանրային սննդի կետեր:

Խախտումներ չեն հայտնաբերվել:




Լրահոս