Aircompany Armenia ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմենիա» ավիաընկերությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ Aircompany Armenia ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթները՝

Երևան-Լիոն-Երևան
Երևան-Թել Ավիվ-Երևան
Երևան-Վորոնեժ-Երևան
Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղություններով:

Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան բոլոր կանոնավոր չվերթները չեղարկվում են մինչև հունիսի 3️⃣0️⃣-ը ներառյալ:

«Հայտնում ենք, որ չեղարկված չվերթերի բոլոր ուղևորներին տրամադրվում է երաշխավորագիր (վաուչեր), առ այն, որ չօգտագործված ավիատոմսի գումարը համարվում է սառեցված «Արմենիա» ավիաընկերությունում և ենթակա է օգտագործման մեկ տարվա ընթացքում։

? Խնդրում ենք ավիաընկերության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected], ուղղել նամակ՝ վաուչերի պահանջով՝ առարկա դաշտում նշելով «Չեղարկված չվերթի ավիատոմսի վաուչեր»:
? Մեկ տարվա ընթացքում վաուչերի գումարը չօգտագործելու դեպքում, այն ենթակա է ամբողջական վերադարձի՝ ձեր դիմումի հիման վրա:

? Սույն հայտարարությունը չի վերաբերում «Արմենիա» ավիաընկերության կողմից իրականացվող ՀԱՏՈւԿ չվերթերին, այդ թվում հունիսի 2-ի Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան չվերթին:

Հարգելի ուղևորներ, հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է ավիաընկերության տարածած հայտարարության մեջ։




Լրահոս