
Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին պատմել է Զինեդին Զիդանի հետ կոնֆլիկտի պատճառների մասին եւ խոստովանել է այն բառերը, որոնք ֆրանսիացու հայտնի հարվածի հիմք են հանդիսացել, -հայտնում է sports.ru -ն։”Ես կարող էի խուսափել դեպքերի նման զարգացումից։ Բայց երբ ինձ չորրորդ անգամ հարցրեցին՝ կցանկանա՞ս փորձել մարզաշապիկս, ես պատասխանեցի. “Ավելի լավ է քրոջդ փորձեմ”։Ես հետո իմացա, որ նա իսկապես քույր ունի, իսկ այդ խոսքերն ասելիս ես այդ մասին չգիտեի։