Խստացումներ. ինչ տուգանքներ են նախատեսված լողափնյա հատվածներում կանոններ խախտելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է փոփոխություն կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքում և խստացումներ սահմանել օրինակ ոռոգման համակարգերի աղտոտման համար: Բացի այդ, նախագծով խստացվել են նաև ՀՀ վարչական օրենսգրքի ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի օգտագործմանն ու պահպանությանը վերաբերվող 61-րդ, 62-րդ, 63-րդ, 63.1-րդ, 63.3-րդ, 63.4-րդ, 63.5-րդ, 63.6-րդ հոդվածներով նախատեսված սանկցիաները: Այդ հոդվածներով վարչական պատասխանատվություն ենթադրող սանկցիաների կիրառման ժամանակ կրկնապատկվել են նախատեսվող տուժանքների գումարային չափերը, քանի որ վերոնշյալ հոդվածների դեսպոզիցիաներում ներկայացված ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի օգտագործման ու  պահպանության կանոնների խախտմանն ուղղված գործողություններն առաջացնում են ջրերի աղտոտում, աղբոտում, հյուծում  և այլ վնասակար երևույթներ:

Ըստ այդմ, նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 63-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, որոնց համաձայն տարափային(հեղեղային) ջրահեռացման և(կամ) ցամաքուրդային(դրենաժային) համակարգեր կեղտաջրեր (բացառությամբ համապատասխանաբար տարափային(հեղեղային) և ցամաքուրդային(դրենաժային) ջրերի) արտանետելու, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային(հեղեղային) (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) և(կամ) ցամաքուրդային(դրենաժային) ջրեր ընդունելու, ինչպես նաև ոռոգման համակարգերի աղբոտման, աղտոտման համար սահմանվել է վարչական պատասխանատվություն:

Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսված կարգավորումների սահմանման նպատակը լողափերում հանգստացողների և լողացողների անվտանգությունը ապահովելն է, Սևանա լճում արդյունագործական որսի ընթացքում թույլատրված ռեսուրսի օգտագործման նկատմամբ պատշաճ մակարդակով հսկողություն և վերահսկողություն իրականացնելն է, ինչպես նաև իրավախախտումների նկատմամբ կանխարգելիչ քաղաքականության վարումը: Նախագծի 9-րդ հոդվածով հստակեցվել է Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնի լիազորությունները՝ կապված Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության և վարչական տույժեր նշանակելու հետ։

Այժմ ներկայացնենք տուգանքները՝ ըստ խախտումների.

«Տարափային(հեղեղային) ջրահեռացման համակարգեր կեղտաջրեր արտանետելը, բացառությամբ տարափային(հեղեղային) ջրերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  երեքհարյուրաապատիկի չափով և ինքնակամ կառույցների վերացմամբ:

  •  Ցամաքուրդային(դրենաժային) համակարգեր կեղտաջրեր արտանետելը, բացառությամբ ցամաքուրդային(դրենաժային) ջրերի՝  առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  երեքհարյուրաապատիկի չափով և ինքնակամ կառույցների վերացմամբ:

 

  • Կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային(հեղեղային) ջրեր (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) և(կամ) ցամաքուրդային(դրենաժային) ջրեր ընդունելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

 

  • Ոռոգման համակարգերի օգտագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է դրանց աղտոտում, աղբոտում՝առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրաապատիկի չափով:»:

 

  • Հանգստյան գոտիներում լողալու համար նախատեսված վայրերում լողամիջոցներ վարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

 

  • Լողամիջոցները լողափնյա հատվածների հատուկ նշաններով առանձնացված գոտիներից դուրս լողափնյա տարածքներում ափին մոտեցնելը և/կամ հեռացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով,

 

  • Սևանա լճում ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցները արդյունագործական որսի համար ստեղծված/նախատեսված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից մուտք և ելք իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։

Նաիրա Հովհաննիսյան

 




Լրահոս