
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին Երևանում հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
Զրուցակիցները նախ շնորհավորել են միմյանց տոնական օրվա առթիվ, ապա աշխատանքային քննարկման ձևաչափով անդրադարձել ֆինանսական ու տնտեսական ոլորտներում առկա համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու քայլերին և կորոնավիրուսային համավարակի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակում միասնական ջանքերով նոր գործողությունների իրականացմանը:
Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացնել պարենային անվտանգության խնդիրների վրա, քանի որ նետված մարտահրավերի հաղթահարմանը միտված համաշխարհային պայքարի ավարտը շարունակում է անորոշ մնալ: