“Ռումինիան առաջին երկրներից էր, որ ճանաչեց ՀՀ անկախությունը: Այն նաև առաջին պետությունն է, որ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հայաստանի հետ”,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Ռոբիկա Պրոնարիոն:Դեսպանը նշեց, որ ռումինական խորհրդարայնում կա հայ պատգամավոր, և նախկին ֆինանսների նախարարը ևս հայ է եղել: Եւ Ռումինիայում կան 45 հայ-ռումինական ձեռնարկություններ: Դեսպանի խոսքով, լավ կլինի որպիսի հայ գործարարները ծանոթանան ռումինացի գործարարների հետ եւ իրնց խոստումները պահեն: Ըստ դեսպանի` պետք է երկու երկրների խորհրդարանների միջև հաստատվեն պետական կապեր, քանի որ, ինչպես նշեց դեսպանը, կայացել են բազմաթիվ հանդիպումներ, սակայն դրանք չեն եղել պաշտոնական: “Երկու երկրների միջև համագործակցության ձեռքբերումը, մշակույթի և կրթության ոլորտում եղած զարգացումն է”,-ասաց Կրինա Ռոբիկա Պրոնարիոն:
Կրինա Ռոբիկա Պրինարիու . Ռումինիան առաջին երկրներից էր, որ ճանաչեց ՀՀ անկախությունը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ